Սպորտ

Լուկակուն կմասնակցի Յուվենթուսի դեմ հանդիպմանը. Calciomercato.com

«Ինտեր»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն պատրաստ է մասնակցել Ա Սերիայի 7-րդ տուրի «Յուվենթուս»-ի դեմ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը:

Բելգիացին ավելի վաղ մկանային խնդիրների պատճառով բաց էր թողել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բարսելոնա»-ի դեմ խաղը (1:2):

Այժմ 26-ամյա խաղացողն ամբողջությամբ վերականգնվել է վնասվածքից:

Հիշեցնենք, որ Լուկակուն նախորդ ամռանն է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել «Ինտեր»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ