Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել Մինսկի Անկախության պալատի աշխատանքային նստավայրից և մոտեցել իր նստավայրը շրջապատած ուժայիններին։
Լուկաշենկոն ինքնաձիգով մոտեցել է հատուկջոկատայիններին և ասել․
«Շնորհակալություն, ապրեք բոլորդ,- հայտարարել է նա։ Ի պատասխան՝ ուժայինները ծափահարել են և խոստացել, որ մինչև վերջ նրա կողքին կլինեն»։
https://www.youtube.com/watch?v=0inDzsU5FWY
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք է կատարել Մինսկի Անկախության պալատի մոտ՝ նախագահի աշխատանքային նստավայրում:
