Աշխարհ
16:52 09/02/2021

Լուկաշենկոն ցուցարարներից պահանջել է փոխհատուցել Մինսկին հասցրած վնասը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին:

Նա հայտարարել է, որ բողոքի ակցիաների մասնակիցները պետք է ամբողջությամբ փոխհատուցեն այն վնասը, որն անցյալ տարի հասցվել էր Մինսկի քաղաքային տնտեսությանը:

«Արդյո՞ք նրանք քաղաքին փոխհատուցել են այն, ինչ կոտրել են։ Արդյո՞ք նրանք հատուցել են իրենց արարքների համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է անպայման վերականգնել ցուցարարների գործողությունների հետևանքով հասցված ավերածությունները։

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Արևմտյան երկրները չեն ճանաչել ընտրությունների արդյունքներն ու պահանջել դադարեցնել ցուցարարների վրա գորժադրվող ճնշումները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են կիրառել որոշ պաշտոնյաների և պետական ձեռնարկությունների նկատմամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ