fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն Բոլթոնին առաջարկել է մաքուր էջից սկսել երկու երկրների միջև հարաբերությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ-ին առաջարկում է բելառուս-ամերիկյան հարաբերություններն սկսել մաքուր էջից: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, նա հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ օգոստոսի 29-ին Մինսկում կայացած հանդիպմանը:

«Չնայած ողջ աղմկարարությանը ձեր ուղևորության շուրջ, այստեղ դրական շատ բան կա, հատկապես Բելառուսի համար: Դրականն այն է, որ մենք մշտապես ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վատանալուց հետո առաջարկել ենք փակել այդ վատ էջը և սկսել նոր էջից»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը Բոլթոնի այցը Մինսկ համարել էպատմական, բայց հիշեցրել է, որ դրանից առաջ ԱՄՆ-ից հանրապետություն են ժամանել բազմաթիվ փորձագետներ և մասնագետներ, որոնց հետ ինքն անձամբ է հանդիպել: «Բայց նման նշանավոր և բարձրաստիճան անձինք Բելառուսում վաղուց չէին եղել: Եվ նաև դրանում է այցի պատմականությունը»,-ասել է Լուկաշենկոն:

Նախագահը Բոլթոնին առաջարկել է «անկեղծորեն, նույնիսկ բարեկամաբար, քննարկել հարաբերությունների բոլոր հարցերը, թող որ դրանք Բելառուսի համար նույնիսկ տհաճ լինեն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ