Աշխարհ

Լուկաշենկոյին խոստանում են օգտնել Ռուսաստանի դեմ պատերազմի դեպքում

Ուկրաինական աջ ծայրահեղական «Աջ սեկտոր» խմբավորման (ՌԴ-ում արգելված) ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են ռազմական աջակցություն ցուցաբերել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում, հայտնում է gazeta.ru-ն: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է խմբավորման կայքում:


Խմբավորման հայտարարությունում նշվում է, որ մոտ ժամանակներս Լուկաշենկոն ստիպված է լինելու ընտրել՝ արդյոք իր ղեկավարած պետությունը կպահպանի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, թե ոչ: Եթե նա վերջնական արդյունքում որոշի խզել կապերը ռուսական կողմի հետ, ապա խմբավորման ներկայացուցիչները խոստանում են Բելառուսին ռազմական օգնություն տրամադրել:

«Աջ սեկտոր» խմբավորման ներկայացուցիչներն ընդգծել են նաև, որ անհրաժեշտ են համարում աջակցել Բելառուսի «անկախության պատմական ձգտումներին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ