Այսօր լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել, որ մայիսի վերջին կլինի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Ղեկավարների հանդիպման հիմնական թեման լինելու է ինտեգրացիայի հետագա զարգացումը:
«Իսկապես, մենք չենք բացառում, որ նման հանդիպում տեղի ունենա մայիսի վերջին։ Համենայնդեպս, այն նախապատրաստվում է, կառավարությունն աշխատում է նախորդ շփումների արդյունքների վրա հիմնված պետությունների ղեկավարների կողմից ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման վրա: Մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակում քննարկվել է նաև ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացումը»,- նշել է Պեսկովը։