Հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են․ Infocheck

Ամենադիտվածներ

Տեղեկություններ էին շրջանառվում, որ Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիներ հայ զինծառայողների են շրջափակման մեջ վերցրել։

Այս մասին լուրը փորձել է ստուգել «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ», – ընդգծել են ՀՀ ԶՈւ ԳՇ-ից:

Ամենաթարմ