Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այսօր՝ ապրիլի 16-ին, մի «կաթիլ մեղրի պատմությունն» էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-11։10-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում մոտ 20-ից ավելի երիտասարդներ ճանապարհը փակել ու խուլիգանության դրդումներով, բառի բուն իմաստով, ինչպես ժողովուրդն է ասում, իրար հայհոյելով՝ «սամասուդ» էին արել:
Այս մասին գրել էր shamshyan.com-ը:
