«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելու մասին հայտարարությանն արձագանքելով:
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին։

