fbpx
Աշխարհ

Լուսնի յուրացման ամերիկյան նախագիծը բաց կլինի բոլոր միջազգային գործընկերների համար. NASA

Լուսնի յուրացման ամերիկյան նախագիծը կներառի ոչ միայն Gateway լուսնաշուրջ կայանը, այլև մի ամբողջ ենթակառուցվածք, որը Երկիրը կկապի իր բնական արբանյակի հետ, և այդ նախագծին մասնակցությունը բաց կլինի բոլոր շահագրգված միջազգային գործընկերների համար:

Փետրվարի 14-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը՝ Վաշինգտոնում՝ NASA-ի կենտրոնակայանում կայացած կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված էր Լուսնի հետազոտության ծրագրին:

«Մեր միջազգային գործընկերներից ոմանք որոշել են, թե Gateway-ը հիշեցնում է Միջազգային տիեզերակայանը, և նրանք բոլորը մրցում են, որպեսզի ստանան այդ մեկ տարրի, որը կոչվում է Gateway, մի մասը»,- պարզաբանել է Բրայդենսթայնը:

«Իրականում դա այն չէ, ինչ մենք պատկերացնում ենք երկարաժամկետ հեռանկարում, մենք նախատեսում ենք մի ամբողջ ենթակառուցվածքի ստեղծում (…), այդ ամբողջ ենթակացուցվածքը բաց և մատչելի կլինի միջազգային գործընկերների մասնակցության համար, և դա մեզ բոլորիս թույլ կտա անել ավելին, քան երբևէ»,- հայտարարել է NASA-ի ղեկավարը:

«Մենք այժմ խոսում ենք շատ լայն և բաց ենթակառուցվածքի մասին, որը կներառի Երկրի և Լուսնի միջև բոլոր կապող տարրերը և նույնիսկ բնակելի մոդուլներ Լուսնի մակերևույթին»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ