fbpx
Իրավական

Լևոն Քոչարյանը ուղիղ կապ է տեսնում Հրայր Թովմասյանի և հոր գործերի միջև

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ուղիղ կապ է տեսնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու իր հոր գործերի միջև։ Այս մասին նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում։

«Եկեք նայենք ժամակագրությունը, և ամեն ինչ ակնհայտ կդառնա։ Երբ սկսեց նրա և ՍԴ-ի հանդեպ այս ամեն ինչը։ ՍԴ դատարանի նկատմամբ ճնշումները սկսվեցին, երբ պարզ դարձավ, որ Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշել է գործը կասեցնել և ուղարկել ՍԴ: Սեպտեմբերի 4-ի որոշումն էլ երևի նրանց համար վերջնական կետն էր, երբ հասկացան, որ ՍԴ-ն չի ենթարկվում իրենց»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Նա նշեց՝ երբ ԱԺ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն ուղարկեց ՍԴ, և ՍԴ-ն վարույթ չընդունեց, դրանից հետո մեջտեղ բերվեցին այդ մեղադրանքները։

«Մարդիկ պարզ ու պրիմիտիվ են գործում: Ուղղակի ամոթ է: Ես համոզված եմ, որ ի վերջո բոլորը պատասխանատվության են ենթարկվելու այս ապօրինությունների համար»,-ասաց Քոչարյանը;

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ