Արցախ

ԼՂ բանակը կզինաթափվի ու կլուծարվի, հետագա հարցերի համար վաղը հանդիպում է նախատեսված

Ինչպես արդեն հայտնել ենք, Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինվորական անձնակազմի դուրսբերման, ինչպես նաև ԶՈՒ-ի զինված կազմավորումների լուծարման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ամբողջական զինաթափման մասին։

Իրականացվելու է Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինությունների դուրսբերումը՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։

«Վերաինտեգրման, Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Ղարաբաղի բնակչության կենսապահովման ապահովման հարցերը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն ադրբեջանական կողմի, տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ