Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի գոտում շարունակում է մնալ կայուն, հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
«Լեռնային Ղարաբաղի շփման գոտում վերջին օրերին իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրականացնում են իրավիճակի վերահսկողություն… Շարունակվում է տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, և ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարել է Զախարովան: