fbpx
Քաղաքականություն

680 հազար ընտրող թույլ չտվեց գողապետության, ալան-թալանի, կեղծիքի ու ստի վերադարձը․ Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

««680 հազար ընտրող թույլ տվեց, որ Հայաստանը շարունակի գտնվել պատերազմի մշտական վտանգի մեջ»,- հայտարարում է Քոչարյանի հավատարիմ Վահե Հովհաննիսյան։

Ոչ։ 680 հազար ընտրող թույլ չտվեց գողապետության վերադարձը, ալան-թալանի վերադարձը, կեղծիքի ու ստի վերադարձը, սպանության ու շնացման վերադարձը, հրեշների ու բորենիների վերադարձը, ստորաքարշության ու քծնանքի վերադարձը, հոկտեմբերի 27-ի , մարտի 1-ի վերադարձը։

680 հազար ընտրող թույլ չտվեց զինվորի հացը գողացողի, դղյակատերերի, երեխաներ վաճառողների, թաղի խուժանի, հաբռկած լակոտլուկուտների վերադարձը;

Սխալներն ու թերությունները կվերացնենք ու մեր տունը մենք կնորոգենք;

Կկառուցենք մեր երկիրը անվտանգ ու ապահով;

Ես հավատում եմ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ