UFC-ի մարտիկ Կոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ:
«Ֆլոյդի հետ մենամարտի 8-րդ ռաունդում ես ամեն ինչ փչացրի շտապելու պատճառով: Հարձակվելու համար հիանալի անկյուն էր, Ֆլոյդը ծուղակում էր: Միակ բանը, որ ես պետք է անեի, ճիշտք դիրք ընդունելը և հարվածելն էր:
Շտապելու արդյունքում ես կորցրի ձախից հարվածի հավասարակշռությունը: Դա հիանալի մենամարտ էր: Անխոս, ռևանշ մենամարտ անցկացնելը հետաքրքիր գաղափար է»,- գրել է Մաքգրեգորը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ 2017 թվականին կայացած մենամարտում Ֆլոյդ Մեյվեզերը հաղթել է Կոնոր Մաքգրեգորին: Մաքգրեգորի վերջին մենամարտը կայացել է UFC-ի շրջանակում. հոկտեմբերին իռլանդացին պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խաբիբ Նուրմագոմեդովին:
Հաղորդում է armsport.am-ը։