fbpx
ՏՏ
00:00 10/10/2019

MacOS Catalina-ի նոր տարբերակն է թողարկվել

Apple ամերիկյան ընկերությունը macOS Catalina օպերացիոն համակարգի նոր տարբերակ է թողարկել, որը նախատեսված է անհատական համակարգիչների և սերվերների համար։

Ընկերությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ օգտատերերը մուտքի հնարավորություն են ստանում Apple Arcade նոր ծառայություն, որտեղ նոր համակարգչային խաղեր են հավաքված: Բացի դրանից՝ օպերացիոն համակարգում կան Apple Music, Apple Podcast և Apple TV հավելվածների նորացված տարբերակները:

Sidecar նոր գործառույթը հնարավորություն է տալիս iPad-ն օգտագործել որպես լրացուցիչ դիսփլեյ կամ Apple Pencil սարքի օգտագործմամբ տեղեկատվության ներմուծման համար: Voice Control գործառույթը ապահովում է ձայնով կառավարելու հնարավորությունը, Mac Catalyst նոր գործառույթը դյուրացնում է անկախ մշակողների կողմից նոր հավելվածների ստեղծման հնարավորությունը, իսկ Screen Time գործառույթն առաջին անգամ օգտատերերին հնարավորություն կտա տեսնել, թե որքան ժամանակ են նրանք ծախսում հավելվածների օգտագործման և կայքերից օգտվելու վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ