Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել Է Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության նոր բանակցությունները նրա դուրս գալու պայմանների շուրջը: Այս մասին հայտնել Է Le Figaro թերթը:
«Կարելի Է բարելավել մեկ կամ երկու կետ, բայց ես դրան առանձնապես չեմ հավատում, որովհետեւ մենք առավելագույն հնարավորն արեցինք համաձայնագրի համար եւ բրիտանացիների ներքին խնդրի լուծման համար չենք հրաժարվի եվրոպացիների շահերի պաշտպանությունից»,- նշել Է նախագահը: Նա նաեւ հավելել Է, որ առանց համաձայնագրի Եվրամիությունից թագավորության դուրս գալուց առաջին հերթին տանուլ կտան իրենք՝ բրիտանացիները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: