fbpx
Արցախ

Մակրոնն ու Պուտինը քննարկել են ԼՂ հարցը

Միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ու կոնֆլիկտի կարգավորման հարցերը։

Ըստ աղբյուրի՝ Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն շարունակելու է իրավիճակի կայունացմանն ու եռակողմ համաձայնագրերի հետևողականորեն իրականացմանը նպաստող քայլեր ձեռնարկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ