Մակրոնը կանանց նկատմամբ խտրականությունը G7-ի օրակարգ կբերի

Ամենադիտվածներ

Ուրբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ մտադիր է առաջարկել «յոթյակի» երկրներին, որ Բիարիցում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ համագործակցության համաձայնագիր կնքեն կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է TACC-ը:

Համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում «Մեծ յոթյակի» երկրները և մի շարք գործընկերները, մասնավորապես, աֆրիկյան պետություններն ու իրապես ժողովրդավար երկրները, կարող են պարտավորվել վերացնել կանանց նկատմամբ խտրականության գոյություն ունեցող դրսևորումները, օրինակ, ընդունել նոր օրենքներ և պայքարել կանանց նոր իրավունքների և նրանց կարգավիճակը բարելավելու համար:

Այդ կապակցությամբ նա տեղեկացրել է, որ ֆրանսիական պետությունը առաջիկա ամիսներին միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ օրենսդրական բնույթի, կանանց տնտեսական ինքնուրույնությունն ամրապնդելու համար:

«Դեռևս կան ոլորտներ, որոնցում Ֆրանսիան գտնվում է գոյություն ունեցող համաշխարհային չափանիշներից ցածր մակարդակում: Կան խնդիրներ, որոնց շուրջ պետք է բարելավել իրավիճակը»,-խոստովանել է Ֆրանսիայի առաջնորդը:

Ինչպես բազմիցս շեշտել են երկրի իրավապաշտպան կազմակերպությունները, Ֆրանսիայում կանանց աշխատավարձը մի շարք բնագավառներում 20-25 տոկոսով պակաս է՝ ի տարբերություն տղամարդկանց:

Ամենաթարմ