fbpx
Աշխարհ

Մակրոնը օվկիանոսային պլաստիկից ժամացույցներ է նվիրել G7-ի հյուրերին

G7-ի երկրների ղեկավարները, որոնք հրավիրվել են գագաթնաժողովի, այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ կլիմային նվիրված նստաշրջանում հատուկ նվեր են ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից. ձեռքի ժամացույցներ՝ պատրաստված օվկանոսներում հավաքված պլաստիկից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ֆրանսիայի Բիարից քաղաքում տեղի է ունենում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, որը կավարտվի օգոստոսի 26-ի երեկոյան: Գլխավոր թեմաներից մեկը, որը Ֆրանսիան հայտարարել է G7-ում քննարկելու համար, դարձել է կլիմայի թեման:

«G7-ի՝ կլիմային նվիրված նստաշրջանի ժամանակ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները, հրավիրված պետություններն ու միջազգային կազմակերպություններն իրենց տեղում գտել են նվեր Ֆրանսիայի նախագահից:

Հատուկ նվեր. պլաստիկե ժամացույցներ՝ պատրաստված օվկիանոսներում գտնված նյութերից, որոնք արտադրվել են բասկյան հանրակցությունում»,- նշել է հեռուստաալիքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ