Երգչուհի Մադոննան պաշտպանել է Մայքլ Ջեքսոնին, որին կրկին մեղադրում են անչափահասների նկատմամբ ոտնձգության մեջ, այս մասին տեղեկացնում է Sky News-ը։ Նա կոչ է արել հիշել անմեղության կանխավարկածի մասին։
«Ես հազարավոր անգամներ բախվել եմ սուտ մեղադրանքների հետ։ Այդ պատճառով երբ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ բան է ասում մարդու մասին, ես ապացույցներ եմ խնդրում։ Իմ կարծիքով՝ մարդիկ անմեղ են, քանի դեռ նրանց մեղքն ապացուցված չէ»,- հայտարարել է երգչուհին՝ մեկնաբանելով Ջեքսոնի ոտնձգությունների մասին պատմող «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը։
Այն հարցին, թե ինչը կարող է ապացուցել երգչի մեղքը, Մադոննան պատասխանել է, որ ֆիլմը չի դիտել։
«Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը էկրաններ է բարձրացել մարտին, սակայն դրա շուրջ կրքերը չեն հանդարտվում մինչ այժմ։ Ֆիլմում հավաքված են առավել սկանդալային և հակասական լուրերը Մայքլի մասին։ Երաժշտի հարազատները համոզված են, որ վավերագրական ֆիլմի գոյությունը 27 տարվա վաղեմության պայմանագրի խախտում է։ Հենց այդ պատճառով նրանք դատական հայց են ներկայացրել հեռուստաընկերության դեմ։