Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում անցկացվել են տոնական միջոցառումներ:
«Հաղթանակ» զբոսայգի են այցելել և Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակներ զետեղել և ծաղիկներ խոնարհել ՀՀ նախագաh Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, պատերազմի վետերաններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

