Աշխարհ
02:00 19/08/2020

Դատարանը հրապարակել է Լիբանանի նախկին վարչապետի սպանության գործով վճիռը

Reuters լրատվական գործակալություն հայտնում է, որ ՄԱԿ -ի հատուկ տրիբունալն այսօր հրապարակել է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատավճիռը: Դատարանի որոշմամբ՝ «Հզբոլլահն» ու Սիրիայի կառավարությունը որևէ կապ չունեն նրա սպանության հետ:

Ըստ եզրահանգման՝  հետաքննությունը չի կարողացել ապացուցել նրանց մասնակցությունը քաղաքական գործչի սպանությանը: Դատարանը հայտնել է, որ երկուսն էլ կարող էին շարժառիթ ունենալ Հարիրիի սպանության համար, սակայն չկա որևէ ապացույց:

Հիշեցնենք, որ 15 տարի է անցել այն օրից, երբ Լիբանանում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով սպանվեց Ռաֆիկ Հարիրին: Հարիիրին սպանվեց 2005-ին, երբ նրան տեղափոխող ավտոշարասյան մոտ պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով բացի Հարիրիից ևս 21 մարդ մահացավ: Նախկին վարչապետի կողմնակիցները միանգամից մեղադրեցին Սիրիայի հատուկ ծառայություններին և «Հզբոլլահին»:

Հարիրի սպանությունն փոխել է Լիբանանի պատմության ընթացքը: Դրան հետևեց Մայրիների հեղափոխությունը, որը ստիպեց սիրիական կողմին Լիբանանից դուրս բերել իր զորքերը, որոնք այնտեղ էին 29 տարի: Թե ով է եղել սպանության պատվիրատուն, դատարանը չի որոշելու: Մասնագետները կարծում են, որ դատավճիռը կարող է ավելի սրել Լիբանանում ստեղծված առանց այդ էլ անկայուն լարվածությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ