Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի ռազմական ներխուժման դեպքում սպառնացել է Վիետնամական պատերազմի կրկնության վատագույն սցենարով։
Հունվարի 30-ին Մադուրոն հանդես է եկել տեսաուղերձով, որում վենեսուելացիներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժման ռիսկի մասին։
«Մենք թույլ չենք տա, որպեսզի Լատինական Ամերիկան դառնա երկրորդ Վիետնամ։ Եթե ԱՄՆ-ը ձգտում է ներխուժման, ապա կստանա Վիետնամական պատերազմի կրկնության հնարավոր բոլոր տարբերակներից վատագույնը»,- նշել է Մադուրոն։
Վենեսուելայի առաջնորդը նաև դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով օգնել իրեն Թրամփին կանգնեցնելու հարցում։
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ մինչև մայիս երկրում կհայտնվեն 2 մլն աշխարհազորայիններ, որոնք կպաշտպանեն երկիրը «հյուսիսամերիկյան կայսրությունից»։
