Եվրամիությունը չի պատրաստվում վերանայել կազմակերպության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։
«ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը ենթակա չէ վերանայման»,- Տուսկի խոսքերն է փոխանցում ТАСС գործակալությունը։
Տուսկը նշել է, որ ԵՄ-ի համար անհայտ են մնում Լոնդոնի մտադրությունները։
«Երեկ մենք պարզեցինք, թե ինչ չի ցանկանում Մեծ Բրիտանիան, սակայն դեռևս չգիտենք, թե կոնկրետ ինչ է ցանկանում Մեծ Բրիտանիան»,-ասել է նա։
