Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կառավարությունը 1 մլրդ եվրո կհատկացնի «Գեղեցիկ Վենեսուելա» ծրագրին, որի շրջանակում ներդրումներ կստանան երկրի ավելի քան 62 խոշոր քաղաքներ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։
Նրա խոսքով՝ ներդրումներն ուղղված են այն բանին, որպեսզի Վենեսուելայի քաղաքները դարձնեն ամենագեղեցիկն ու ժամանակակիցը Լատինական Ամերիկայում։
Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ով իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, խոստացել է ներկայացնել երկրի տնտեսության կայունացման և աղքատության դեմ պայքարի սեփական պլանը։
