Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հարցազրույցի ժամանակ հրամայել է ձերբակալել լրագրողներին և առգրավել նրանց տեխնիկան։
Նախագահին դուր չեն եկել հարցերը, հայտնում է ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաալիքը, որի 6 լրագրողներ ձերբակալվել են նախագահական պալատում։ Այնուհետև նրանց ազատ են արձակել, ասվում է Վենեսուելայի ԶԼՄ-ների աշխատակիցների ազգային արհմիության թվիթերյան էջում։
Մադուրոյի հրամանով մարդասիրական օգնության մուտքը երկիր արգելափակվել է։ Բրազիլիայի և Կոլումբիայի հետ սահման են ուղարկվել զորքեր։