fbpx
Աշխարհ

Մադուրոն հայտարարել է Վենեսուելայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

Վենեսուելայում շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Տեղեկացնում է BBC-ն:

Այս մասին նա խոսել է Կարակասում՝ իր համախոհների կազմակերպած բազմամարդ հանրահավաքի ժամանակ: «Եթե նրանք ցանկանում են ընտրություններ, ապա մենք կանցկացնենք խորհրդարանական ընտրություններ»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկն այժմ քննարկվում է երկրի Սահմանադրական ժողովում: Այնուհետեւ քննարկումներին կհրաւիրվեն նաեւ երկրի քաղաքացիները:

Նշենք, որ երեկ Վենեսուելայում տարբեր ճամբարների պատկանող տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ պաշտպանելու գործող նախագահ Մադուրոյին եւ ընդդիմութեան առաջնորդ Խուան Գուայդոյին, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ եւ վայելում է ԱՄՆ-ի հովանավորությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ