Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջ աշխարհի ղեկավարներին կոչ է, որպեսզի նրանք պահանջեն ԱՄՆ-ից դադարեցնել Կարակասի դեմ ագրեսիան։ Այս մասին նա հայտարարել է Կարակասում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ:
Վենեսուելայի նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ն արդեն անցել է «խելահեղության ու ատելության մակարդակի»։
«ԱՄՆ իշխանությունները չեն ղեկավարում հանուն ԱՄՆ շահերի․․․ Նրանք ամեն օրն անցկացնում են Վենեսուելային վիրավորելու համար»,-ասել է Մադուրոն՝ Վենեսուելայում բոլոր ուժերին համազգային միության կոչ անելով։
«Նրանք երբեք չեն կարող մեզ հաղթել»,- հավելել է նա: