fbpx
Հասարակություն

Այսօր մահացած զինծառայող Արթուր Մուրադյանի ընտանիքին կտրամադրվի 58 մլն դրամ հատուցում

Այսօր մահացել է Տավուշում հուլիսի 14-ին վիրավորված ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի Facebook-ի էջից տեղեկանում ենք՝ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում:

«Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1040285279701868&id=302935753436828

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ