Երեկ Դոնալդ Թրամփի աջակիցներից մի հատված ներխուժել էր ԱՄՆ Կոնգրեսի շենք կանգնեցրել օրենսդիրի աշխատանքը։ Ներխուժողների մի մասը զինված են եղել։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ դրանից հետո բախումներ են սկսվել իրավապահների ու ցուցարարների միջև, որի հետևանքով 4 մարդ մահացել է։
Ըստ աղբյուրի՝ անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 52 հոգի։
Նշվում է նաև, որ Կոնգրեսն արդեն վերսկսել է աշխատանքը ու պետք է վավարեցնի Ջո Բայդենի՝ նախագահական ընտրություններում հաղթանակը։