«Ամպային ատլաս» ֆիլմից հայտնի բրիտանացի դերասանուհի Մայա-Լեսիա Նեյլորը մահացել է: Դերասանուհին 16 տարեկան էր: Այս մասին հայտնում է ВВС-ն:
Դերասանուհին 16 տարեկան էր: A&J Management ընկերության ներկայացուցիչները հաստատել են տեղեկությունը և նշել, որ դերասանուհին մահացել է ապրիլի 7-ին:
Հայտնի է, որ դերասանուհին ուշաթափվել է, և դրանից հետո այլևս գիտակցության չի եկել:
Դերասանուհու մահվան դեպքի առնչությամբ Ոստիկանությունում նյութեր են պատրաստվում։
Աղջկա հարազատների խոսքերով՝ աղջիկը հոգեկան խնդիրներ չի ունեցել։