Անդառնալի կորուստ: Մահացել է անվանի ճարտարագետ Վիգեն Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջը:
Մեծ է նրա ավանդը Իրանի Հայ ճարտարապետների ու ճարտարագետների միության ստեղծման, զարգացման և ղեկավար կազմի սերնդափոխության գործում: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը, նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ, խորապես ցավում և վշտակցում է Վիգեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
https://www.facebook.com/qaghshin/posts/1671262059673249