fbpx
Հասարակություն

Մահացել է Սթիվեն tWitch Բոսը

40 տարեկանում մահացել է Էլեն Դեջեներեսի շոուի նախկին դիջեյ Սթիվեն tWitch Բոսը, ինչն էլ ավելի ուշ հաստատվել է և ընկերները սկսել են հրապարակումներ անել դիջեյի մասին`հիշեցնելով նրա անսահման բարության մասին, գրում է E!News-ը և նշում, որ ամուսնու մահվան լուրը հաստատել է կինը:

So You Think You Can Dance նախագծի աստղը դեռեւս հոկտեմբերին E!-ին տվաշ հարցազրույցի ընթացքում ասել էր. «Բարության ոչ մի դրսեւորում քիչ չէ: Պետք չէ որոշակի կարգավիճակի տեր լինես, որպեսզի բարի արարք գործես: Դուք կարող եք սկսել հենց հիմա»:

«Սթիվենը լուսավորում էր ցանկացած սենյակ, որտեղ մտնում էր: Նրա համար ամեն բանից վեր ընտանիքն էր, ընկերները… Նա մեր ընտանիքի ողնաշարն էր, լավագույն ամուսինն ու հայրը», նշել է երաժշտի կինը՝ հավելելով, որ այդ մասին խոսելն իր համար ծանր է:

Լրատվականը հաստատել է, որ աստղը ինքնասպանություն է գործել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ