Հարավային Կորեայի նախկին նախագահ, ռազմական հեղաշրջմամբ երկրի ղեկը ստանձնած, այնուհետև մահապատժի դատապարտված Չոն Դու Հվանը հեռացել է կյանքից։
Այս մասին հայտնում է Yonhap-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով այս գիշեր։
Ըստ աղբյուրի՝ Հվանը տառապում էր քրոնիկ հիվանդություններով ու ծանր առողջական վիճակում էր։ Նա մահացել է Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում գտնվող իր տանը՝ 90 տարեկան հասակում։
Նշենք, որ Հվանը կառավարել է 1979-ից 1988 թվականներին։ Մահապատժի դատապարտվելուց հետո նրա պատժի ձևը փոխարինվել է ցմահ բանտարկության, բայց որոշ ժամանակ անց նախկին նախագահին ներում է շնորհվել։
