Այսօր կյանքին հրաժեշտ է տվել բանաստեղծ ու հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։
Այս մասին ArmenPress-ին հայտնել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Ռազմիկ Դավոյանի 81-ամյակը լրացել էր հուլիսի 3-ին։
Դավոյանն իր կյանքի ընթացքում նաև հասցրել է լինել Գրողների միության վարչության նախագահ, ինչպես նաև ՀՀ նախագահի խորհրդական։ Նա 2007-ից 2018 թվականներին եղել է «Հ1» հեռուստաալիքի տնօրենի խորհրդական։