Քերոբյանն ու Ավանեսյանը ստացել են խթանիչ պատվաստանյութ-Azat TV
Առողջապահություն
12:18 11/01/2022

Քերոբյանն ու Ավանեսյանը ստացել են խթանիչ պատվաստանյութ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստացել են կորոնավիրուսի դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ նրանք 3-րդ դեղաչափով պատվաստվել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում։

Նախարարությունից հիշեցնում են, որ 18 և բարձր տարիքի անձինք քովիդի դեմ պատվաստանյութի 2-րդ դեղաչափը ստանալուց հետո 6 ամիս անց կարող է պատվաստվել նաև խթանիչ պատվաստանյութով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ