Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ։
«Նրա հետ մահացավ խիզախ բարեփոխիչ, հեռատես քաղաքական ու պետական գործիչ։ Փոփոխությունների համար նրա քաջությունը, թափանցիկության ցանկությունը և աննկուն բնավորությունը նրան առանձնացնում էին մյուսներից»,- ասել է Գերմանիայի կանցլերը: Նա հավելել է, որ գերմանացիները պարտական են Գորբաչովին նրա պերեստրոյկայի քաղաքականության համար, որը հիմք դրեց սառը պատերազմը հաղթահարելու և Եվրոպայի և Գերմանիայի վերամիավորմանը։
Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին 92 տարեկան հասակում։ Հաղորդվում է, որ մահվան նախօրեին ԽՍՀՄ նախկին նախագահը ժամանել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց (ԿԿՀ)՝ հեմոդիալիզի ընթացակարգի։ Քաղաքական գործչին կհուղարկավորեն Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը՝ կնոջ կողքին։

