88 տարեկան հասակում մահացել է ամերիկացի գրող Թոնի Մորիսոնը։ Վերջինս առաջին սևամորթ կինն էր, որն արժանացել էր գրականության Նոբելյան մրցանակի: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Նա մահացել է Նյու Յորքում՝ Մոնտեֆիորեի հիվանդանոցում:
Ինչպես հայտնում է Նոբելյան մրցանակակրի ընտանիքը, Մորիսոնը մահացել է ընկերների և հարազատների շրջապատում կարճատև հիվանդությունից հետո: