Բեյրութում մայիսի 25-ի առավոտյան կյանքից հեռացել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, լրագրող, վերլուծաբան Սագո Արյանը:
Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977 թվականին:
Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել 2015 թվականի հուլիսի 25-ին՝ փոխարինելով երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն: Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը մինչև 2013 թվականի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոսն էր: