Հավերժացած համբույր Թայմս Սքվերում․ մահացել է հայտնի նկարի հերոսը

Պատմության սկիզբ․․․

1945 թվականի օգոստոսի 14-ին, երբ ԱՄՆ-ի նախագահ 33-ամյա Գարի Թրումենը հայտարարեց ճապոնիայի հետ պատերազմի ավարտի մասին, Նյու Յորքի Թայմս հրապարակում (Թայմս-Սքվեր) հավաքվեց մարդկանց հոծ բազմություն՝ ուրախանալու և նշելու այդ առիթը։

Փողոց դուրս եկավ նաև 21-ամյա բուժքույր Գրետա Ցիմմեր Ֆրիդմանը, ով այդ պահին ատամնաբույժի օգնական էր և գտնվում էր աշխատանքի վայրում, բայց լուրը լսելուց հետո անմիջապես շտապեց դեպի դուրս՝ Թայմս հրապարակ։ Միևնույն ժամանակ այդտեղով անցնում էր նավաստի Ջորջ Մենդոնսան, ով չզսպելով սեփական հուզմունքն ու զգացմունքները, համբուրում է Ֆրիդմանին, ում տեսնում էր կյանքում առաջին անգամ։ Ու այս ամենի ֆոնին, նրանցից մի կարճ հեռավորության վրա էր գտնվում լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտը, ով առիթը բաց չի թողնում պատկերն անմահացնելու։

Հետագայում այս լուսանկարը հրապարակվում է Life ամսագրում՝ միանգամից ամերիկացիների համար դառնալով 2-րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի սիմվոլ։

Պատմության ավարտ․․․ 

2016 թվականի սեպտեմբերին 93 տարեկան հասակում մահացել էր նկարի գլխավոր հերոսներից Գրետա Ցիմմեր Ֆրիդմանը։ Օրեր առաջ իր մահկանացուն կնքեց նաև խիզախ նավաստին՝ Ջորջ Մենդոնսան։ Այս մասին հայտնել է Մենդոնսայի աղջիկը՝ Շարոն Մոլլերը։ Վերջինս նշել է, որ իր հայրը մահացել է Ռոդ-Այլենդ նահանգի Միդլթաուն քաղաքի ծերանոցներից մեկում՝ կիրակի օրը։

Ամենաթարմ