Մահացել է IKEA-ի հիմնադիրը

72 տարեկանում մահացել է դանիացի միլիարդատեր և Jysk կահույքի ռեթեյլեր Լարս Լարսենը, հաղորդում է Bloomberg-ը։

«Մենք բոլորս կկարոտենք նրան, և մեր կորստի մեծ վշտով՝ կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի շարունակենք նրա ամբողջ կյանքի գործը»,-ասել է գործարարի որդին՝ 47-ամյա Յակոբ Բրունսբորգը։

Հունիսին Լարսենը լքել է Jysk-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ լյարդի քաղցկեղ ախտորոշման պատճառով։ Դրանից հետո ընկերությունը գլխավորել է նրա որդին։

Ամենաթարմ