fbpx
Կառավարություն

Վարչապետն ու նախարարը քննարկել են՝ ինչպես կարելի է արվեստն ու գիտությունը հասցնել դպրոց

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է իրենց ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս արվեստն ու գիտությունը հասցնել դպրոց, օրինակ՝ հետաքրքիր է ծրագրերից մեկը, որի մատուցման ձևի մասին պատմել է վարչապետը:

«Գաղափարը հետևյալն է․ պատկերացրեք մի դպրոց, պահակախմբով դպրոց է մտնում շարասյուն, ակնհայտ է, որ կարևոր բան է տեղի ունենում դպրոցում, իջնում է թիկնազորը, տարածքն ուսումնասիրում են, մոտենում են, բացում ինկասացիայի մեքենայի դուռը և հանում փաթեթ կամ արկղ: Պատկերացնո՞ւմ եք, երեխաները շշմած նայում են: Տանում են, դպրոցի նախատեսված սենյակում արարողակարգով բացվում է մի կտավ, հայտնի նկարչի մի կտավ կամ քանդակ, և դա ցուցադրվում է դպրոցում, մասնագետը բացատրում է՝ ով է, ինչ է: Ո՞րն է իմաստը, մեր իրականության մեջ երեխաները սովորել են, որ նման հատուկ ընթացակարգով տեղաշարժվում են պաշտոնյաները, օլիգարխները, այս ընթացակարգով պետք է ցույց տալ երեխաներին հոգևոր մշակութային արժեքների մնայուն լինելը, անցած տարի այս ծրագիրը երբ նախագծում էինք, աղմուկ բարձրացավ մշակութային շրջանակներում, թե ինչպես կարելի է թանգարաններից հանել և այլն, բայց երբ որ թանգարանները փակ վիճակում են, ոչինչ»:

Վարչապետը պատմեց, թեև Հարությունյանը ցանկանում էր, որ անակնկալ մնա, այնուամենայնիվ հավելեց, որ շվեյցարացիները մեզանից առաջ ընկան, երբ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչպես, ասաց. «Լավագույն աշակերտի տուն տարել ու Պիկասոյի նկարն են կախել»:

«Մեր ծրագիրն էլ վատը չի»,- ասաց վարչապետն ու ծիծաղելով հավելեց, որ դա, երևի, ինչպես միշտ, արտահոսք է եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ