fbpx
Աշխարհ

Մահացել է Ջորջ Բուշ ավագը

Միացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս մասին նշված է նրա որդու` Ջորջ Բուշ կրտսերի հայտարարության մեջ.

«Ջեյնը, Նեյլը, Դորոն և ես ցավով հայտնում ենք, որ 94 տարի ապրելուց հետո մեր թանկագին հայրը մահացավ»,– նշված է Բուշ կրտսերի Twitter–յան էջում։

Բուշը մահացել է նոյեմբերի 30-ի գիշերը: Հոգեհանգստի և թաղման մասին կհայտարարվի ավելի ուշ:

Ջորջ Գերբեր Ուոկեր Բուշը ծնվել էր 1924 թվականի հունիսի 12-ին Մասաչուսեթսի Միլթոն քաղաքում: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993 թվականներին:

Կյանքի վերջին տարիներին Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով:

Նրա ավագ որդին՝ Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ 43-րդ նախագահն էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ