ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հնգօրյա բացակայությունից հետո հասա Երեւան եւ ինտերնետ տարածքը դիտարկելուն մի փոքր ժամանակ տրամադրեցի:
Ու հիմա հարց եմ տալիս ինձ: Ո՞րն է իրական իրականությունը. լավատեսությունն ու ուրախությունը, որ տեսնում եմ քաղաքներում, գյուղերում ու հրապարակներու՞մ, թե՞ անհանգստությունն ու դեպրեսիան, որ տեսնում եմ վիրտուալ տարածքում:
Չնայած՝ գիտեմ պատասխանը: Դուխով;)»: