Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը։
Այս մասին հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից, ինչի անդամն էր հանդիսանում նաև Չաուշյանը։
Միությունն իր ցավակցությունն է հայտնել կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին:
Նշենք նաև, որ կոմպոզիտորը 2021 թվականին պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով:
Չաուշյանը 75 տարեկան էր։