fbpx
Սպորտ

Բեռլինի Գրան Պրի․ Արոնյա՞ն, թե՞ Նակամուրա․ հայտնի է չեմպիոնը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ավարտվեց շախմատի Գրան Պրին, որին մասնակցում էր նաև ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը։

Նա դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցեց կրկին ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ։

Դասական երկու պարտիաներում շախմատիստները կիսեցին միավորը ու մրցապայքարը տեղափոխվեց արագ շախմատի փուլ։ Այստեղ արդեն Արոնյանն ավելի թույլ գտնվեց ու պարտվեց 2-0 հաշվով։

Այսպիսով՝ Բեռլինի Գրան Պրին հաղթեց Նակամուրան։

Սա Գրան Պրիի առաջին փուլն էր, իսկ երկրորդը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Այն մեկնարկելու է փետրվարի 28-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ