Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը:
Փայտյանը 48 տարեկան էր, արդեն մի քանի տարի է՝ պայքարում էր առողջական խնդիրների դեմ:
Գայանե Փայտյանը ծնվել է 1974թ. հունիսի 30-ին։ 1995-99թթ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ.՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2017թ. հիմնադրել էր «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարը։
2008թ. հիմնադրել և ղեկավարում էր հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։

