93 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիծաբան գրող, Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Ռասել Բեյքերը: Հունվարի 23-ին այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
Բեյքերը գրող էր, Էսսեիստ և լրագրող: Պուլիտցերյան մրցանակը՝ ժուռնալիստիկայի, գրականության և երաժշտության բնագավառում ամերիկյան հեղինակավոր պարգևը, նա ստացել է «Հասունացում» (Growing Up, 1982) ինքնակենսագրության և The New York Times թերթում հրապարակված հոդվածների համար, որտեղ 1962-ից մինչև 1998 թվականը նա վարում էր «Տեսաբան» սյունակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: