fbpx
Աշխարհ

Մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից Դեյվ Բարթոլոմյուն

101 տարեկանում մահացել է ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ, ռոքնռոլի հիմնադիրներից մեկը՝ Դեյվ Բարթոլոմյուն: Այս մասին հայտնում է Deadline պարբերականը:

Բարթոլոմյուն մահացել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանի հիվանդանոցում, նշված է հաղորդագրության մեջ:

Նա ծնվել է 1918 թվականին, պատանի տարիքից տարվել է երաժշտությամբ և նվագել մի քանի երաժշտական խմբերում: Պատերազմից հետո Բարթոլոմյուն ակտիվորեն մասնակցել է Նոր Օռլեանում ռոքնռոլի զարգացմանը:

Նա հանագործակցել է բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ, այդ թվում՝ Չակ Բերիի և ռոքնռոլի աստղ Ֆեթս Դոմինոյի հետ: Երաժիշտները կոմպոզիցիաների շարք են ձայնագրել, որոնք համաշխարհային փառք են բերել, դրանց թվում են The Fat Man-ը, I’m Walkin-ը և Blue Monday-ը:

Բարթոլոմյուն մտել է ռոքնռոլի Փառքի դահլիճի և երգերի հեղինակների Փառքի դահլիճի մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ